Անահիտ Մանասյանը կարևորել է «ԱԻ-ՆԵՄՐԱ» գործիքի ներդրումը ՀՀ միջազգային և տարածաշրջանային պարտավորությունների կատարման գործում

Դեկտեմբերի 2-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ազգային մեխանիզմի թվային գործիքի՝ «ԱԻ-ՆԵՄՐԱ» մոնիտորինգային հարթակի մեկնարկին նվիրված միջոցառման շրջանակում մասնակցել է պանելային քննարկման:

Ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակից, միջոցառմանը բացման խոսքով են հանդես եկել Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը (առցանց), Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն և «Տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի տնօրեն Ներսես Երիցյանը:

You may also like...