Կոմպրոմատների պատերազմ է Մայր Աթոռի բամբասանքներով՝ ընդդեմ 10-ի, ֆեյքերի մեծ բանակ է աշխատում. Գևորգ եպիսկոպոս
«Սա մի երևույթ է, որի մասին բոլորը գիտեն, խոսքը անպարկեշտ բնույթի տեսանյութերի մասին է, և սա խոցելի է դարձնում նաև կաթողիկոսին:
Մեր նպատակը թիրախավորելը չի եղել, կանխելն է եղել»:
Այս մասին Հանրայինի եթերում ասել է Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը՝ անդրադառնալով Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանին վերագրվող, համացանցում տարածված տեսանյութերի տարածմանը և նրա պաշտոնավարումը դադարեցնելու վերաբերյալ առաջարկներին։
«Կա երկու խնդիր․ մեր հայտարարությունը (10 եպիսկոպոսների) տեղի է ունեցել Արշակ սրբազանի մասնակցությամբ տեսանյութերի հարցով։ Իսկ ինչ վերաբերում է Փաշինյանի հետ հանդիպմանը, ապա այս հարցը Եկեղեցի-պետություն առճակատման մասին է, որը գնալով խորանում է․․․, այդ մտահոգությունը մենք ունեինք, և գնացել ենք երկխոսության համար, այս հակամարտությունը կանգնեցնելու համար»,- նշել է նա։
«Դրա վկան Աստված է․․․ Կոմպրոմատների պատերազմ գեներացվում է Մայր Աթոռի կողմից՝ ընդդեմ այս 10 հոգու։ Ինչ արվում է այսօր, դա արվում է Մայր Աթոռի կողմից տրամադրված բամբասանքներով։
Ֆեյքերի հսկա բանակ է աշխատում․ մենք ստուգել ենք տվել, թե ովքեր են, որ մեզ հայհոյում են, ասել են՝ ֆեյք են»,- հավելել է եպիսկոպոսը:
