Էկոնոմիկայի փոխնախարարը և ՄԱԿ-ի ՊԳԿ ներկայացուցիչը քննարկել են ագրոկենսաբազմազանության հետ կապված հարցեր
Հանդիպման ընթացքում քննարկվել են կենսաբազմազանության, մասնավորապես, ագրոկենսաբազմազանության հետ կապված հարցեր:
Ընդգծվել է կայուն գյուղատնտեսության դերը ագրոկենսաբազմազանության զարգացման և էկոհամակարգերի կայունացման գործում:
Անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերին, որոնք միտված են ռեսուրսախնայող տեխնոլոգիաների ներդրմանը, հողային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը և ունեն դրական ազդեցություն ագրոկենսաբազմազանության ապահովման վրա:
Կողմերը կարևորել են նաև ՀՀ-ի և ՊԳԿ-ի միջև շարունակական ու արդյունավետ համագործակցությունը։

