ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ավարտը խաղաղության գործընթացին աջակցող կենսական քայլ է. Վալտոնեն

ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ավարտը կենսական քայլ է, որն աջակցում է խաղաղության գործընթացին՝ հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենը ԵԱՀԿ նախարարական հանդիպման ժամանակ:

Նա հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում դրական առաջընթաց է արձանագրում, իսկ Մինսկի խումբը և դրա հետ կապված կառույցները փակելու որոշումն աջակցում է այդ գործընթացին:

Այն նաև նպաստում է ԵԱՀԿ բյուջեի հաստատման հիմնական խոչընդոտի վերացմանը՝ ասել է Վալտոնենը:

You may also like...