Ազգային ժողովն ընդունեց 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը

Ազգային ժողովն ընդունեց «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:

Փաստաթուղթն ընդունվեց ձայների 62 կողմ, 27 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ:

2026թ. տարեվերջին ՀՀ կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը բյուջեի նախնական նախագծում կանխատեսվում էր 53.5 տոկոս, որը պետական բյուջեի վերանայումից հետո նվազել է 0.6 տոկոսով՝ կազմելով 52,9 տոկոս։

Պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրլն 91 մլրդ դրամ, որից հարկային եկամուտները՝ 2 տրլն 972 մլրդ դրամ։

Պաշտոնական դրամաշնորհները նվազել են 0,8 մլրդ դրամով, ինչը պայմանավորված է նպատակային և աջակցության դրամաշնորհների փոխարժեքի փոփոխությամբ, ինչպես նաև նպատակային դրամաշնորհների վերանայմամբ:

9.7 մլրդ դրամ կնախատեսվի անհուսալի վարկային պարտավորություններ ունեցող անձանց զբաղվածության աջակցության ծրագրին, 4.9 մլրդ դրամ կնախատեսվի Ակադեմիական քաղաքի նախագծման և կառուցման համար։

You may also like...