ՀՀ նախագահը ապահովագրական ընկերությունների հետ քննարկել է առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման ընթացքը
Հանդիպման ընթացքում ոլորտի ներկայացուցիչները ներկայացրել են առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման ընթացքին վերաբերող իրենց դիտարկումները, առաջարկները և առկա մտահոգությունները։
Քննարկվել են ապահովագրական դաշտում առկա խնդիրները, դրանց արդյունավետ լուծման հնարավորությունները, ինչպես նաև համակարգի կայուն իրականացումն ապահովելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերը։
Նախագահը կարևորել է մասնագիտական համայնքի ներգրավվածությունը և ընդգծել, որ առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումն էական նշանակություն ունի երկրի սոցիալական և առողջապահական քաղաքականության ամրապնդման համար։

