Պատարագից հետո ՀՀ բարձրագույն ղեկավարությունը Գյումրիում հարգանքի տուրք է մատուցել, ծաղկեպսակ զետեղել
Ինչպես հայտնել ենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, բազմաթիվ պատգամավորներ, մարզային և ոչ մարզային պաշտոնյաներ ու քաղաքացիներ Գյումրիի առաջնորդանիստ Սուրբ Յոթ վերք եկեղեցում մասնակցել են Սուրբ և անմահ պատարագի:
Պատարագի ավարտից հետո նրանք հարգանքի տուրք են մատուցել Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մոտ տեղակայված երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ, ծաղկեպսակներ զետեղել:
Վարչապետը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել:
