ԵՄ ներքին գործերի նախարարները խստացնում են ապաստանի տրամադրման կանոնները
Եվրամիության ներքին գործերի նախարարները մտադիր են ավելի խստացնել ապաստանի տրամադրման կանոնները ԵՄ անդամ պետություններում:
Դեկտեմբերի 8-ին նրանք համաձայնության են եկել այսպես կոչված անվտանգ երրորդ երկրների հայեցակարգի վերանայման հարցում:
«Ամեն տարի տասնյակ հազարավոր մարդիկ գալիս են Եվրոպա և ապաստան են խնդրում՝ չնայած նրանք գալիս են անվտանգ երկրներից»,- բացատրել է Դանիայի ներքին գործերի նախարար Ռասմուս Ստոկլունդը, որը ներկայումս նախագահում է Եվրոպայի խորհրդում:
Նոր կանոնները պետք է ապահովեն ապաստան տրամադրելու գործերի ավելի արագ և արդյունավետ մշակում՝ ընդգծել է նա:
Դա ենթադրում է, որ մոտ ապագայում ԵՄ երկրները կկարողանան ավելի հեշտությամբ մերժել ոչ ԵՄ անդամ անվտանգ երկրներից մարդկանց ապաստանի խնդրանքները:
Ընդ որում՝ դիմումատուի և նրա ծագման երկրի միջև ուղղակի կապն այլևս պարտադիր չէ, ինչը թույլ է տալիս ստեղծել այսպես կոչված «վերադարձի կենտրոններ» երրորդ երկրներում:
Մանրամասները՝ սկզբաղբյուրում։
