Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Համբուրգ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Գերմանիա պաշտոնական այցի երկրորդ օրը ժամանեց Համբուրգ։

Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։ Վարչապետի առաջին կանգառը լինելու է Համբուրգի սենատը։

Նախատեսված է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Համբուրգի քաղաքապետ Պետեր Չենչերի հետ, որից հետո ՀՀ վարչապետը կմեկնի Համբուրգի առևտրի պալատ։ Այնտեղ նախատեսված է հանդիպում գործարարների հետ։

Վարչապետի պաշտոնական այցը կավարտվի տեղի հայ համայնքի հետ հանդիպմամբ։

You may also like...