Վահե Հովհաննիսյանը UNEA-7 ընթացքում քննարկման ժամանակ անդրադարձել է կենսաբազմազանության և շրջակա միջավայրի պահպանության կարևորությանը
Նախարար Հովհաննիսյանն իր ելույթի շրջանակներում անդրադարձել է կենսաբազմազանության և շրջակա միջավայրի պահպանության կարևորությանը՝ ընդգծելով, որ այս համատեքստում արձանագրված մարտահրավերներն ազդում են նաև տնտեսության, հարկաբյուջետային քաղաքականության, ինչպես նաև պարտքի կայունության վրա։
Նախարարը հրավիրել է նստաշրջանի մասնակիցներին՝ ներկա գտնվելու 2026 թվականին Հայաստանում կայանալիք COP17-րդ համաժողովին և կարևորել դրա ընթացքում ձեռք բերված հնարավոր համաձայնությունները:

