Սև ծովում պետք է ապահովել անվտանգ նավարկություն. Էրդողան

Սև ծովը չպետք է օգտագործվի որպես հաշվեհարդարի ասպարեզ: Դա ո՛չ Ռուսաստանին, ո՛չ էլ Ուկրաինային օգուտ չի բերի։ Բոլորին անհրաժեշտ է անվտանգ նավարկություն Սև ծովում, և դա պետք է ապահովել:

Այս մասին լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ արձագանքելով Օդեսայում թուրքական նավի գնդակոծմանը:

Կիևից հայտնել են, որ Ռուսաստանի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օդեսայի մարզին, ինչի հետևանքով վնասվել է Չեռնոմորսկի նավահանգստում գտնվող քաղաքացիական նավերից մեկը:

Հաղորդվում է, որ նավը պատկանել է թուրքական ընկերության: Տեղեկություններ կան տուժածների մասին:

Վոլոդիմիր Զելենսկին մեղադրել է Մոսկվային՝ հակամարտության կարգավորման դիվանագիտական գործընթացները խափանելու համար:

Թուրքիայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը լուրջ վտանգ է ներկայացնում Սև ծովում նավագնացության անվտանգության համար։ Անկարան կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները:

Մանրամասները՝ սկզբաղբյուրում։

You may also like...