Երբ խոսվում է 2023-ին ԼՂ-ում իշխանափոխությունից ու դրան հաջորդած էթնիկ զտումից, պետք է հիշել նաև կոնտեքստը. Ռուբինյան

Երբ խոսվում է  2023 թվականին Ղարաբաղում իշխանափոխությունից ու դրան հաջորդած էթնիկ զտումից, պետք է հիշել նաև կոնտեքստը:

Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը՝ պատախանելով ընդդիմադիրների մեղադրանքներին:

Նա մի հատված ընթերցեց Հայ հեղափոխական դաշնակցության՝ 2022 թվականի հայտնի 004 շրջաբերականից:

«Դե, հիշում եք այն՝ բազմաթիվ անգամ հնչեցված հատվածները, ըստ որի՝ իրենք ուզում էին, ըստ իմ գնահատականի, համոզված եմ՝ ըստ օբյեկտիվ գնահատականի, մատաղ անել Հայաստանի ինքնիշխանությունը, բայց դա մի կողմ թողնենք»,- ասաց նա:

Միաժամանակ ակնհայտ է, որ որևէ արմատական խնդիր չի կարող լուծվել, մինչև չփոխվի Արցախի իշխանությունը, Արցախի քաղաքականությունը չվերադարձվի ազգային ուղեգիծ, չվերականգնվի Արցախի գործոնը: Երբ այս մարդիկ փոխեցին Արցախի իշխանությունը, օրեր անց Լեռնային Ղարաբաղում չմնաց որևէ հայ:

Վե՛րջ»,- խոսքը եզրափակեց Ռուբինյանը:

You may also like...