TRIPP-ը նույն Զանգեզուրի միջանցքը չէ. Ռուբինյանն անդրադարձել է իրանական կողմի մտահոգություններին
«Նախ՝ պետք է հիշել նաև, թե ինչ է ասել մեր դեսպանը իրանական կողմին. դեսպանը կրկնել է, որ TRIPP-ը բիզնես նախագիծ է, որը գործելու է Հայաստանի ամբողջական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության ներքո և հավասարության փոխադարձության սկզբունքներով, և ո՛չ, TRIPP-ը նույն Զանգեզուրի միջանցքը չէ»։
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով լուրերին, թե Իրանից անհանգիստ հայտարարություններ են հնչում «Թրամփի ուղու» հետ կապված, մասնավորապես, Իսլամական հեղափոխության առաջնորդի խորհրդականը Հայաստանի դեսպանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ TRIPP-ը նույն Զանգեզուրի միջանցքի տրամաբանությունն ունի:
Ճշտող հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ են Իրանից նման հայտարարություններ հնչում, Ռուբինյանը պատասխանել է, որ պետք է հաշվի առնվեն Իրանի, ընդհանրապես ցանկացած երկրի պաշտոնական դիրքորոշումներ, իսկ ցանկացած երկրի պաշտոնական դիրքորոշում հայտնում է տվյալ երկրի արտգործնախարարությունը։
«Մենք հիմնվում ենք Իրանի արտգործնախարարության հայտարարությունների վրա: Մենք կարող ենք ասել հետևյալը, որ՝
բ) մենք հաշվի առնում ենք մեր հարևանների բոլոր կենսական շահերը, և Իրանի դեպքում ընդհանրապես այդ շահերը Հայաստանի հետ մեծ մասամբ համընկնում են։
