Մեզ համար կարևոր են ադրբեջանական և հայկական կողմերի շահերը. Կոբախիձե

Ադրբեջանը Վրաստանի հատուկ բարեկամն է, և երկու կառավարությունները բացառիկ բարեկամական հարաբերություններ ունեն։

Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ Վրաստանի Առաջին ալիքի հետ հարցազրույցում։

Նա վստահեցրել է, որ երկու երկրի կառավարությունների համար դժվար չի լինի ընդհանուր լեզու գտնել ցանկացած հարցի շուրջ:

Կոբախիձեի խոսքով՝ Թբիլիսիի ու Բաքվի բանակցությունների թեման Ադրբեջանից Վրաստանի տարածքով տարանցման վերջնական համաձայնեցումն է:

«Մեզ համար կարևոր են ադրբեջանական և հայկական կողմերի շահերը։

Մենք ունենք նաև մեր շահերը, և ես կարծում եմ, որ ելնելով բանակցությունների արդյունքներից, հեշտությամբ կգտնենք լավագույն լուծումը, որը կծառայի բոլոր երեք երկրի շահերին»,- ասել է Կոբախիձեն։

Մանրամասները՝ սկզբաղբյուրում։

You may also like...