Գևորգ Պապոյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին:

Նախարարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պարտականությունների ստանձնման կապակցությամբ և հաջող ու արդյունավետ գործունեություն մաղթել Հայաստանի և Շվեյցարիայի միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդման գործում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, անդրադարձ կատարվել արտոնյալ առևտրային ռեժիմի (GSP) կիրառմանը, որը էականորեն նպաստել է հայկական արտադրանքի մրցունակության բարձրացմանը, երկկողմ առևտրի զարգացմանը։

Կողմերն անդրադարձել են նաև ներդրումային, ագրոպարենային ու անասնաբուծության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը։

Նախարարը կարևորել է նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը, «Խաղաղության խաչմերուկ»-ն ու TRIPP նախաձեռնության իրականացմանը՝ ընդգծելով, որ այդ ծրագրերը նպաստում են տարածաշրջանային կայունությանն ու տնտեսական կապերի խորացմանը։

You may also like...