Սեպտեմբերի 19-ից սկսած ԿԽՄԿ-ն օգնել է Հայաստան տեղափոխել 220 աճյուն

Զոհերին նույնականացնելն այս պահին մեծ մարտահրավեր է։ Այդ մասին ասված է  ԿԽՄԿ գրասենյակի Ֆեյսբուքի էջում։
«Մեր դատաբժշկական փորձագետները շարունակում են աշխատել՝ անցյալ ամիս վառելիքի պահեստի ողբերգական պայթյունի զոհերի աճյունների հետ արժանապատիվ վարվեցողություն երաշխավորելու համար։
Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների սրացումից ի վեր մեր աշխատակիցները մինչ այժմ օգնել են Հայաստան տեղափոխել 220 աճյուն, որոնց թվում են նաև վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի զոհերը»,- նշված է գրառման մեջ։

You may also like...