Դեսպան Մակունցը և կոնգրեսական Ուայլդը քննարկել են տարածաշրջանային խաղաղությանը հասնելու համար անհրաժեշտ գործնական քայլերը

Հոկտեմբերի 26-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Սյուզան Ուայլդի հետ (Փենսիլվանիա, դեմոկրատ)։ Այդ մասին հայտնում են ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել այն անվտանգային մարտահրավերներին, որոնց Հայաստանն առերեսվում է, և քննարկվել են տարածաշրջանային խաղաղությանը հասնելու համար անհրաժեշտ գործնական քայլերը։ Զրուցակիցներն ընդգծել են շարունակական համագործակցության կարևորությունը։

 

You may also like...