Վարչապետը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտների ներկայացուցիչների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտների մի խումբ ներկայացուցիչների հետ։

61955_b.jpg (620 KB)61954_b.jpg (654 KB)

Հանդիպման ընթացքում քննարկվել են բազմաթիվ թեմաներ, որոնք վերաբերել են Հայաստանի զարգացմանը, տնտեսության խթանմանը, ներդրումների ոլորտում առկա հնարավորություններին, կապիտալի շուկայում առաջընթացի ապահովմանը, մարդկային կարողությունների զարգացմանը, Հայաստանը նորովի բրենդավորելուն վերաբերող հարցերին։ Մտքեր են փոխանակվել տեխնոլոգիաների, կրթության, գիտության բնագավառներում ՀՀ Կառավարության ծրագրերի և գործիքակազմերի շուրջ։

61952_b.jpg (555 KB)61951_b.jpg (798 KB)61945_b.jpg (777 KB)61933_b.jpg (487 KB)61930_b.jpg (458 KB)

Վարչապետը պատասխանել է ներկաների հարցերին, վերոնշյալ ուղղություններով հնչել են նաև առաջարկություններ, որոնք կքննարկվեն Կառավարությունում։ Երկրի ղեկավարն առաջարկել է աշխատանքային քննարկումներին ներգրավել նաև նախաձեռնություններով հանդես եկած մասնավոր հատվածի ներկայացուցիչներին։

61940_b.jpg (681 KB)61935_b.jpg (691 KB)61927_b.jpg (715 KB)61925_b.jpg (596 KB)61920_b.jpg (629 KB)61921_b.jpg (727 KB)

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նմանատիպ հանդիպումները դարձնել շարունակական։

You may also like...