Վլադիմիր Պուտինը Սանկտ-Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 21-ին Սանկտ-Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։

Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությանը։

անդիպմանը կքննարկվեն Եվրասիական տնտեսական համագործակցությանը վերաբերող արդիական հարցեր, կողմերը կուրվագծեն ինտեգրացիոն գործընթացների խորացման և Միության միասնական շուկայի զարգացման ուղեցույցները:

Նախատեսվում է մի քանի կարևոր որոշումների և փաստաթղթերի հաստատում:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ մասնակցելու է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստ:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը նախատեսված է դեկտեմբերի 21-ին:

You may also like...