Վարչապետը յուրաքանչյուր կիրակի մասնակցում է պատարագի. Բաղդասարյանը՝ Մայր Աթոռ գնալու մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը յուրաքանչյուր կիրակի մասնակցում է պատարագի:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով 24news-ի հրապարակմանը, համաձայն որի՝ առաջիկա կիրակի Փաշինյանը պատարագի է մասնակցելու Էջմիածնի Մայր տաճարում։
«Առաջիկա կիրակի օրվա պատարագի վայրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կհաղորդվի։
Հոդվածում վկայակոչված մնացյալ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում»,- ասաց նա։
Մանրամասները սկզբնաղբյուրում։
