Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները անցկացրել են «գրգռող» հարցերի վերացմանն ուղղված շփումների հերթական փուլը. Ռյաբկով
Ռուսաստանն ու Միացյալ Նահանգներն անցկացրել են «գրգռող» հարցերի վերացմանն ուղղված շփումների հերթական փուլը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Շփումն անցել է աշխատանքային մթնոլորտում: Մենք հնարավորություն ունեցանք քննարկելու ամբողջ օրակարգը բավական լուրջ, պրոֆեսիոնալ, խոր մակարդակով:
Չեմ կարող ասել, թե զգալի առաջխաղացում ունենք, կան առանձին թեմաներ, որտեղ առաջխաղացում է գրանցվում, բայց գլխավոր հարցերը նախկինի պես լուծված չեն»,- ասել է Ռյաբկովը։
Մանրամասները՝ սկզբաղբյուրում։
