Այժմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթաց է ընթանում. Ալիև
Այժմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթաց է ընթանում, և այդ գործընթացի նախաձեռնողները նույնպես մենք ենք եղել:
Այս մասին օկուպացված Արցախում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Բոլորը գիտեն սա և պետք է իմանան։
Առաջին առաջարկը մեզնից է եկել. մենք ենք խաղաղության պայմանագրի տեքստի և դրանում ներառված բոլոր դրույթների հեղինակները»,-ասել է նա:
