ՏԿԵ նախարարը մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել. քննարկվել է համայնքների սեփական եկամուտների հավաքման կատարողականը
Քննարկվել են 2025 թվականի դեկտեմբերի 24-ի դրությամբ համայնքների սեփական եկամուտների հավաքման, ինչպես նաև ՏԿԵՆ բյուջեի կազմում մարզպետների աշխատակազմերի կողմից իրականացվող ծրագրերի կատարողականները։
Առանձին-առանձին քննարկվել են բոլոր մարզերի ցուցանիշները, առանձնացվել են խնդրահարույց կետերը, որոնց վերաբերյալ նախարարի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ։


