Ովքեր են Հայաստանի տարվա լավագույն մարզիկները

Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպած «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի հաղթողները հայտնի են:

Հավատարմագրված 15 լրագրողների քվեարկության արդյունքում ձևավորվել է հետևյալ պատկերը.

Լավագույն 3 մարզիկներ`Վարազդատ Լալայան (ծանրամարտ), Մալխաս Ամոյան (ըմբշամարտ), Արթուր Դավթյան (մարմնամարզություն)

Լավագույն կին մարզիկ`Ալեքսանդրա Գրիգորյան (ծանրամարտ)

Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ`Սարգիս Սարգսյան (շախմատ)

Լավագույն թիմ`Հայաստանի ֆուտզալի հավաքական

Լավագույն երիտասարդ մարզիկ՝ Գասպար Տերտերյան (ըմբշամարտ)

Տարվա հայտնություն՝ Սուրեն Հարությունյան (կարատե)

Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ` Համլետ Մանուկյան (մարմնամարզություն)

Լավագույն մարզիչ` Փաշիկ Ալավերդյան (ծանրամարտ)։

«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի առցանց քվեարկությունը կավարտվի ժամը 17:00-ին:

You may also like...