Էդուարդ Սպերցյանը՝ «Տարվա լավագույն ֆուտբոլիստ»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակի քվեարկության արդյունքները։

Ինչպես հայտնում են ՀՖՖ-ից, 17 ձայնով հաղթող է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

 2025 թ. 25-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականում խփել է 5 գոլ։

Ակումբային կարիերայում Սպերցյանն առաջին անգամ դարձել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն։

Քվեարկության արդյունքում 8 ձայն է ստացել «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։

You may also like...