Բենզինի ձեռքբերումը, որքան հասկանում եմ, շահավետ է քաղաքացիների համար, հերթեր կան այդ բենզինի համար․ Միրզոյան

«Բենզինի ձեռքբերումը, որքան հասկանում եմ, շատ շահավետ է ՀՀ քաղաքացիների համար։ Ես տեսա, որ բոյկոտի կոչեր կան, բայց իմացա, որ նաև հերթեր կան այդ բենզինի համար»։

Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Հարցին, թե ինչու է Ադրբեջանը Հայաստանին էժան բենզին տալիս, Միրզոյանը պատասխանել է․

«Որովհետև խաղաղությունը հաստատված է, և համագործակցություն պետք է ձևավորվի, մեր տարածքով էլ պետք է անցնեն Ադրբեջանի և Թուրքիայի բեռներ, և մենք պետք է իրենց տարածքով անցնենք»։

You may also like...