Իշխան Սաղաթելյանը, նրա ընտանիքի անդամներն ու ազգականները հրավիրվել են Գլխավոր դատախազություն
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, նրա ընտանիքի անդամներն ու ազգականները հրավիրվել են Գլխավոր դատախազություն։
Հրավիրվածների թվում են Սաղաթելյանի կինը, հայրը, մայրը և ազգականները։
Ծանուցումները հրապարակվել են դեկտեմբերի 29-ին, սակայն ներկայանալու վերջնաժամկետը նշված է եղել դեկտեմբերի 27-ը։
Հիշեցնենք՝ նման ծանուցումներ ստացել են ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանն ու նրա ընտանիքի անդամները, ԱԺ նախկին պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն ու նրա ընտանիքի անդամները, Ռոբերտ Քոչարյանի մամուլի նախկին խոսնակ Վիկտոր Սողոմոնյանն ու նրա ընտանիքի անդամները, դաշնակցական նախկին կրթության նախարար Լևոն Մկրտչյանն ու նրա ընտանիքի անդամները։
