Քաղաքացիների հետ այցելեցինք Կիրանցի նորակառույց դպրոց և վերականգնվող եկեղեցի. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հետ այցելել է Կիրանցի նորակառույց դպրոց և վերականգնվող եկեղեցի: Այդ մասին տեղեկանում ենք վարչապետի Ֆեյսբուքի էջից:Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, քաղաքացիներին ներկայացվել են վերջին տարիներին ձեռք բերված պաշտպանական միջոցները: Քաղաքացիները վարչապետի հետ եղել են պաշտպանական կառույցներում, այնուհետև այցելել Կիրանցի սահմանազատված հատված:
