Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվել է. դատախազությունը կբողոքարկի որոշումը

Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվել է:

Այս մասին հայտնել է փաստաբանը՝ նշելով, որ խափանման նոր միջոց է ընտրվել տնային կալանքն ու գրավը:

Գլխավոր դատախազությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ որոշումը կբողոքարկվի վերաքննիչ դատարանում:

Հիշեցնենք, որ Կարապետյանը կալանավորվել է իշխանությունը զավթելու հրապարակային կոչի մեղադրանքով։ Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին, այնուհետև նրա կալանքի ժամկետը 2 անգամ երկարացվել է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է:
Ավելացվել են Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):

You may also like...