Թրամփը չի հավատում Պուտինի նստավայրին հարվածելու մասին ՌԴ հայտարարություններին. BBC
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հավատում Մոսկվայի այն հայտարարություններին, թե Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը դեկտեմբերի վերջին փորձել են հարձակվել Նովգորոդի մարզում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա:
Այդ մասին ԱՄՆ առաջնորդը հայտարարել է Air Force One ինքնաթիռում լրատվամիջոցների հետ զրույցի ժամանակ, հայտնում է BBC-ն:
«Ես չեմ հավատում, որ այդ հարվածը տեղի է ունեցել»,- ասել է ԱՄՆ նախագահը:
«Ինչ-որ բան տեղի է ունեցել բավականին մոտ, բայց դա որևէ կապ չունի պետական նստավայրի վրա հարձակման հետ»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները, հղում անելով ԿՀՎ-ին, հայտնել էին, որ Ուկրաինան չի փորձել հարձակվել ո՛չ անձամբ Պուտինի, ո՛չ էլ նրա նստավայրի վրա։
Մանրամասները՝ սկզբաղբյուրում։
