Դանիան և Գրենլանդիան կրկին քննադատել են Թրամփին` սպառնալիքների համար

Դանիայի և Գրենլանդիայի կառավարությունների ղեկավարները քննադատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մեկնաբանությունները կղզու վերաբերյալ, որոնք արվել են Վենեսուելայում ամերիկյան ռազմական գործողության քննարկումների ֆոնին` տեղեկացնում է Reuters-ը։

Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը նշել է, որ Դանիան, և, հետևաբար, Գրենլանդիան, ՆԱՏՕ-ի անդամ են և պաշտպանված են դաշինքի անվտանգության երաշխիքներով։

Դանիան արդեն իսկ ունի պաշտպանական համաձայնագիր ԱՄՆ-ի հետ, որը Միացյալ Նահանգներին հնարավորություն է տալիս մուտք գործել Գրենլանդիա, ասել է նա։ Դանիան նաև ավելացրել է իր ներդրումները արկտիկական տարածաշրջանի անվտանգության ոլորտում։

«Հետևաբար, ես կոչ եմ անում Միացյալ Նահանգներին դադարեցնել սպառնալիքները պատմականորեն մերձավոր դաշնակցի, ինչպես նաև մեկ այլ երկրի և մեկ այլ ժողովրդի դեմ, որոնք շատ հստակ հայտարարել են, որ չեն վաճառվում»,- ասել է նա։

Մանրամասները՝ սկզբաղբյուրում։

You may also like...