Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ին Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգության համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներին Գրենլանդիան անհրաժեշտ է «ազգային անվտանգության տեսանկյունից», հաղորդում է CNN-ը։

Air Force One-ում լրագրողների հետ զրույցում նա պնդել է, որ կղզու շուրջը գտնվող ջրերը «լի են ռուսական և չինական նավերով», և Դանիան չի կարող այն պաշտպանել ինքնուրույն։

Թրամփը նաև հավելել է, որ Եվրոպական Միությանը անհրաժեշտ է ԱՄՆ-ն՝ կղզին վերահսկելու համար։

Հունվարի 4-ին Թրամփը վերահաստատել է Վաշինգտոնի շահագրգռվածությունը Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու հարցում։

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ին «անպայման անհրաժեշտ է Գրենլանդիան»՝ կղզին նկարագրելով որպես «շրջապատված ռուսական և չինական նավերով»:

Նա նաև կոչ է արել դիտել և ուսումնասիրել Վենեսուելայում տեղի ունեցածը և «դասեր քաղել» դրանից:

You may also like...