Վահան Քերոբյանն ընդունել է «Էմ Էյջ Այ Ռուս» ընկերության գլխավոր տնօրեն Յասուշի Կակիտսուկային

Նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 19-ին ընդունել է «Էմ Էյջ Այ Ռուս»  (Mitsubishi Heavy Industries Russia)  ընկերության գլխավոր տնօրեն Յասուշի Կակիտսուկայի գլխավորած  պատվիրակությանը։

Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։

Հյուրերը ներկայացրել են իրենց ընկերության գործունեությունը, որն առնչվում է մասնավորապես էներգետիկ համակարգերին, մեքենաշինությանը և սարքաշինությանը,   քիմիական արտադրությանը և արտադրական այլ ոլորտներին։

Նախարարը ներկայացրել է Հայաստանի արդյունաբերության տարբեր ճյուղերում ներկա վիճակը, գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության, ինչպես նաև տնտեսության արդիականացման ծրագրերը։

Մտքեր են փոխանակվել նաև  Հայաստանում  արևային էներգետիկայի և գեոթերմալ ռեսուրսների զարգացման հեռանկարների վերաբերյալ, ինչպես նաև դրանց կիրառելիության տեխնիկական, բնապահպանական և տնտեսական հայեցակարգերի շուրջ։ Նախանշվել են փոխգործակցության հնարավոր տարբերակները։

You may also like...