Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի նոր խմբաքանակ

2026 թվականի հունվարի 8-ին Ադրբեջանից Հայաստան կուղևորվի նավթամթերքի հաջորդ խմբաքանակը:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Հայաստան կհասցվի 1000 տոննա A92, 1800 տոննա A95 տեսաի բենզին և  1000 տոննա դիզվառելիք:

Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի առաջին խմբաքանակը Հայաստան էր հասել անցյալ տարվա դեկտեմբերի 18-ին։

Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը զուտ առևտրային բնույթ ունի. բենզինը վաճառվում է միջազգային շուկայի գներով։

You may also like...