Բարձրագույն կրթության ոլորտ. 70 հազար դրամ կրթաթոշակ գերակա ուղղություններով
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է բարձրագույն կրթության համակարգում գերակա մասնագիտությունների համար սահմանված կրթաթոշակային ծրագրին՝ ամսական առնվազն 70 հազար դրամի չափով:
Նա ընդգծել է՝ մանկավարժական մասնագիտությունների գծով արձանագրվում է շարունակական աճ.
«Ծրագիրն ի սկզբանե ուղղված էր բնագիտական ոլորտներում ուսուցիչ պատրաստող ուսանողներին, և այսօր արդեն որոշ բուհերում ունենք մրցութային ընդունելություն։
Տարեցտարի արձանագրվող աճը ցույց է տալիս, որ ուսուցիչների համալրման խնդիրն աստիճանաբար կարգավորվում է»,- նշել է նա։
