Տեր Վահան քահանա Առաքելյանը միանում է ՀԱՍԵ բարենորոգման հայտարարությանը
Տեր Վահան քահանա Առաքելյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ միանում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բարենորոգման հայտարարությանը:
«Ես՝ Տեր Վահան քահանա Առաքելյանս, միանում եմ իմ առաջնորդ Նավասարդ սրբազանին և մյուս եպիսկոպոսների նախաձեռնած Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգումների ծրագրին»,- սոցցանցի իր էջում գրել է նա։
