Սիրիայի կառավարական ուժերը վերահսկում են Հալեպի զգալի մասը

Սիրիական բանակն ավարտել է Հալեպի Շեյխ Մաքսուդ թաղամասում մաքրման գործողությունները, ինչը նշանակում է, որ կառավարական ուժերը վերահսկում են քաղաքի զգալի մասը, այդ թվում՝ նախկինում քրդական ուժերի կողմից վերահսկվող տարածքները՝ գրում են արևմտյան ԶԼՄ-ները։

Ավելի վաղ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ քրդերի հետ մի քանի օր տևած կատաղի բախումներից հետո Հալեպում հրադադար է հաստատվել։

Սիրիական կառավարական բանակի և քրդական ուժերի միջև բախումների ընթացքում զոհվել է առնվազն 21 մարդ։

Ակնկալվում էր, որ ըստ Սիրիայի նոր իշխանության հետ ձեռք բերված համաձայնության՝ քրդական ուժերը պետք է ինտեգրվեն սիրիական բանակին մինչև 2025 թվականի վերջ։

Սակայն վերջին օրերին կողմերը միմյանց մեղադրեցին գործարքը ձախողելու համար։

Մանրամասները՝ սկզբաղբյուրում։

You may also like...