Միացյալ Նահանգներն ու Վենեսուելան սկսել են բանակցությունները երկկողմ օրակարգի շուրջ

Վենեսուելա է մեկնել ԱՄՆ Պետքարտուղարության պատվիրակությունը: Երկրի արտաքին գործերի նախարարության տվյալով՝ ակնկալվում է քննարկել դիվանագիտական առաքելությունները փոխադարձաբար վերսկսելու հարցը:

Կողմերը կդիտարկեն նաև Կարակասում ամերիկյան վերջին գործողության հետևանքները և փոխադարձ հետաքրքրության այլ հարցեր:

Գերատեսչությունից նշել են, որ առաջիկայում վենեսուելական պատվիրակությունն էլ կայցելի Վաշինգտոն:

Երկկողմ օրակարգում են հատկապես նավթարդյունաբերության ոլորտում համատեղ աշխատանքները:

Ամերիկյան կողմը նաև նախազգուշացրել է, որ թույլ չի տալու Չինաստանին և Ռուսաստանին որևէ ազդեցություն ունենալ Վենեսուելայում:

Սպիտակ տնից հայտնել են, որ փետրվարին էլ Դոնալդ Թրամփը կարող է ընդունել Կոլումբիայի նախագահին՝ քննարկելու թմրանյութերի ապօրինի շրջանառության հարցը:

Մեքսիկայից տեղեկացրել են, որ ամրապնդում են Միացյալ Նահանգների հետ կապերը և համակարգումը և պատրաստ են հանդիպել Սպիտակ տան ներկայացուցիչների հետ:

Մանրամասները՝ սկզբաղբյուրում։

You may also like...