Ռուսաստանը չի ընդունի արևմտյան որևէ ռшզմական կnնտինգենտի ներկայություն Ուկրաինայում․ Մեդվեդև
Ուկրաինայում որևէ ռազմական կոնտինգենտի տեղակայումը՝ լինի դա եվրոպական երկրներից, թե ՆԱՏՕ-ից ամբողջությամբ, անընդունելի է Ռուսաստանի համար։
Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:
«Եվրոպական իշխող հիմարները դեռ պատերազմ են ուզում Եվրոպայում: Հազարավոր անգամներ ասվել է, որ Ռուսաստանը չի ընդունի որևէ ռազմական կոնտինգենտ եվրոպական երկրներից կամ ՆԱՏՕ-ից Ուկրաինայում»»,- անգլերենով գրել է նա X-ի իր միկրոբլոգում:
«Դե եկեք։ Այդ դեպքում այսպես կլինի», — հավելել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահը՝ հրապարակելով Ուկրաինայի կարևորագույն օբյեկտների վրա «Օրեշնիկ» հրթիռային հարվածի տեսանյութը:
