Սպիտակ տունը քննարկում է Իրանում միջամտության տարբերակներ. CNN

Սպիտակ տունը քննարկում է միջամտության տարբերակներ՝ ի պատասխան Իրանում հարյուրավոր ցուցարարների սպանության մասին հաղորդագրությունների:

Առաջարկվող տարբերակների մեծ մասը չի ենթադրում ռազմական գործողություններ:

Ինչպես նշում է CNN-ը, Վաշինգտոնը վախենում է, որ ռազմական հարվածները կարող են հակառակ արդյունք տալ՝ ամրապնդելով աջակցությունն Իրանի ղեկավարությանը և դրանով իսկ խաթարելով բողոքի շարժումը:

ԱՄՆ-ում գործող HRANA մարդու իրավունքների կազմակերպության տվյալներով՝ Իրանում շարունակվող անկարգությունների ընթացքում զոհվել է առնվազն 544 մարդ, ձերբակալվել ավելի քան 10600-ը:

Զոհերի իրական թիվը կարող է զգալիորեն ավելի բարձր լինել, քանի որ երկրում արտաքին աշխարհի հետ կապը խիստ սահմանափակված է ինտերնետի արգելափակման պատճառով:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփն ասել էր, որ Սպիտակ տունը և ԱՄՆ զինված ուժերը վերլուծում են Իրանում ցուցարարներին աջակցելու գործողությունների տարբերակները:

«Զինվորականները վերանայում են իրավիճակը, և մենք քննարկում ենք մի քանի շատ հզոր տարբերակներ»,- լրագրողներին ասել է ԱՄՆ առաջնորդը՝ հավելելով, որ կապի մեջ է իրանցի ընդդիմության առաջնորդների հետ:

Մանրամասները՝ սկզբաղբյուրում։

You may also like...