Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավարի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին, որը ավարտում է գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում։

62484_b.jpg (459 KB)

Վարչապետը բարձր է գնահատել ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում և կարևորել նրա դերը խաղաղության և կայունության ամրապնդման գործում։

Մարկուս Ռիտերը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար՝ նշելով ՀՀ կառավարության հետ ձևավորված սերտ երկխոսության փաստը։

62483_b.jpg (579 KB)

Վարչապետ Փաշինյանը Մարկուս Ռիտերին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության ընթացքում։

62481_b.jpg (721 KB)

You may also like...