ՆԱՏՕ-ն պետք է օգնի ԱՄՆ-ին Գրենլանդիան ստանալու հարցում. Թրամփ
ՆԱՏՕ-ն պետք է օգնի ԱՄՆ-ին ստանալ Գրենլանդիան։ Այդ պահանջն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է Հյուսիսատլանտյան դաշինքին՝ Truth Social սոցիալական ցանցի էջում։
«ՆԱՏՕ-ն պետք է մեզ համար ճանապարհ հարթի այն ստանալու համար»,- գրել է քաղաքական գործիչը։ Նրա համոզմամբ՝ եթե ԱՄՆ-ն չմիացնի Գրենլանդիան, դա կանեն Ռուսաստանը կամ Չինաստանը։
Թրամփի խոսքով՝ դաշինքը կդառնա շատ ավելի հզոր և արդյունավետ կազմակերպություն, եթե Գրենլանդիան լինի ԱՄՆ վերահսկողության տակ։
Թրամփը բազմիցս հայտարարել է Միացյալ Նահանգներին Գրենլանդիայի միանալու անհրաժեշտության մասին։ «Այն կարևոր նշանակություն ունի «Ոսկե գմբեթ» համակարգի համար, որի վրա մենք աշխատում ենք:
Մանրամասները՝ սկզբաղբյուրում։
