Սամվել Կարապետյանի ստացիոնար բուժումն ընդհատել են ու նրան տեղափոխել «Երևան–Կենտրոն» ՔԿՀ․ Վարդևանյան
Սամվել Կարապետյանի ստացիոնար բուժումն ընդհատել են ու նրան տեղափոխել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։
Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Սարգիս Պետրոսյանի որոշումը, որով Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 30-ին գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը դատարանի որոշմամբ փոխվել էր:
Կիրառվել էր տնային կալանք և գրավ:
