Պուտինն ԱՄՆ-ից հրավեր է ստացել միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին». Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրավեր է ստացել միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին», և այդ հնարավորությունն ուսումնասիրվում է։
Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ТАСС-ի փոխանցմամբ։
«Իսկապես, նախագահ Պուտինը նույնպես դիվանագիտական ուղիներով առաջարկ է ստացել միանալու այս «Խաղաղության խորհրդին:
Մենք ներկայումս ուսումնասիրում ենք այս առաջարկի բոլոր մանրամասները:
Հույս ունենք կապ հաստատել ամերիկյան կողմի հետ՝ բոլոր մանրամասները պարզաբանելու համար», — նշել էՊեսկովը:
