Կարծում եմ՝ առաջիկա ընտրություններին ավելի մեծ տոկոսով ներկայացվածություն ենք ունենալու, քան 2021-ին. Սիմոնյան
«Ես համարում եմ, որ ռեյտինգը կայուն բան չի կարող լինել, և աշխարհում դրա օրինակը չկա: Մենք ի սկզբանե մեր աշխատանքի տրամաբանությունը դրել ենք այսպես, որ սկսում ենք 0%-ից, զրոյից սկսում ենք քարոզարշավ անել, առաջ գնալ:
Ակնհայտ է, որ մասնավորապես օգոստոսի 8-ի ստորագրված փաստաթղթից, դրան հաջորդած իրադարձություններից հետո մենք անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր չունենք, թեպետ ես կարծում եմ՝ դրանից առաջ էլ չունեինք»:
Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին իշխանության մասնակցությանը և ակնկալվող արդյունքներին:
Սիմոնյանը նշել է, որ իշխող ուժի համար, բնականաբար, շատ կարևոր է սահմանադրական մեծամասնություն ձևավորելը, և գնում են այդ ուղղությամբ:
