ԱՄՆ նախագահը հրավիրել է մի շարք երկրների ղեկավարների՝ միանալու Խաղաղության խորհրդի գործադիր խորհրդին. Bloomberg

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձևավորում է Գազայի հատվածը կառավարող Խաղաղության խորհուրդը և այդ նպատակով հրավիրում է մի շարք երկրների ղեկավարների:

Թրամփը խորհրդին միանալու առաջարկ է արել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, միաժամանակ Ղազախստանին հրավիրել է դառնալ հիմնադիր պետություններից մեկը։

Ըստ Ղազախստանի առաջնորդի մամուլի քարտուղար Ռուսլան Ժելդիբայի՝ Տոկաևն ընդունել է հրավերը։

Գազայի վերակառուցման համար ստեղծված Խաղաղության խորհրդին միանալու Դոնալդ Թրամփի հրավերն ընդունել է նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

Այդ մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։

Նման հրավեր ստացել է նաև Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն, սակայն նա չի շտապում պատասխանել և որոշել է քննարկել առաջարկը:

Bloomberg-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահը մի շարք այլ համաշխարհային առաջնորդների նույնպես հրավիրել է միանալ Խաղաղության խորհրդի գործադիր խորհրդին, այդ թվում՝ Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյին և Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին։

Մանրամասները՝ սկզբաղբյուրում։

You may also like...