Վալերի Օսիպյանը ու կինը հրավիրվել են Գլխավոր դատախազություն
Նախկին ոստիկանապատ Վալերի Օսպիյանն ու կինը հրավիրվել են դատախազություն։
Այս մասին տեղեկատվությունը հրապարակված է «Ազդարար» ծանուցումների կայքէջում։
Ըստ ծանուցման՝ նախկին պաշտոնյան պետք է դատախազություն ներկայանա հունվարի 19-ին՝ ժամը 17։45-ին։
Նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես զանգահարել։
«ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ նախկին ոստինակապետ Վալերի Օսիպյանին և նրա կնոջ՝ Լուսինե Թադևոսյանին պատկանող գույքի օրինականությունը, որի արդյունքներով կազմվել է ամփոփագիր:
Նրանց ծանուցագիր է ուղարկվել մեկ ամսվա ընթացքում՝ դատախազություն ներկայանալու և գործի նյութերին ծանոթանալու, ինչպես նաև դիրքորոշում և հայտարարագիր ներկայացնելու համար»,- ասվում է տեղեկատվության մեջ:
