Թրամփը հաստատել է՝ Պուտինը հրավիրված է Գազայի խաղաղության խորհրդին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է տեղեկությունը, որ Վլադիմիր Պուտինին հրավիրել է մասնակցելու Գազայի խաղաղության խորհրդին։Այս մասին հաղորդել է Reuters-ը։
Նախօրեին ԱՄՆ կոնգրեսական Աննա Պաուլինա Լունան X-ի իր էջում արձագանքել էր Գազայի հատվածի հակամարտության կարգավորման «Խաղաղության խորհրդին» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրելուն։
Նա հայտարարել էր, որ «Թրամփի ժառանգությունը կլինի խաղաղությունը»։
Ըստ ամերիկացի քաղաքագետ Դմիտրի Դրոբնիցկու` Վլադիմիր Պուտինին և այլ պետությունների ղեկավարներին Գազայի հարցով «Խաղաղության խորհրդին» հրավիրելով՝ ամերիկացի առաջնորդը փորձում է ստեղծել այլընտրանք գոյություն ունեցող միջազգային ձևաչափերին։
Նա նաև ենթադրել է, որ Թրամփը ցանկանում է այս նոր վայրում փորձարկել լարվածության թուլացման առաջադեմ լուծումներ՝ այդ փորձը կիրառելով այլ թեժ կետերում։
