Քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու ընթացիկ խնդիրները․ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ֆինլանդիայի նախագահի հետ (տեսանյութ)
Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել իր ֆինլանդացի պաշտոնակցին՝ տարիների ընթացքում Հայաստանին և տարածաշրջանում խաղաղության գործընթացին ցուցաբերված հետևողական աջակցության համար։
Կողմերը քննարկել են տարածաշրջանային իրողություններին և ընթացիկ զարգացումներին առնչվող հարցեր՝ կարևորելով կայունության, խաղաղության և համագործակցության ամրապնդմանն ուղղված մոտեցումները։

