ՀՀ կառավարությունը քննարկում է Firebirds AI-ի նորարարական նախագծի էներգետիկ ենթակառուցվածքների հարցը

Այսօր ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ  Նարեկ Ապիտոնյանը  ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն՝ Firebirds AI ընկերության կողմից իրականացվող նախագծի շրջանակներում համապատասխան հզորության էլեկտրաէներգիայի տրամադրման  առաջարկի վերաբերյալ։
Այս մասին հայտնում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Քննարկմանը մասնակցել են՝ ՀԾԿՀ, «ԲԷՑ» ՓԲԸ, «ԷԷՀՕ» ՓԲԸ, ՀՀ ՏԿԵ նախարարության,ինչպես նաև Firebirds ընկերության ներկայացուցիչները։
Ն․Ապիտոնյանը, ընդգծելով նախագծի իրականացման կարևորությունը, պատրաստակամություն է հայտնել աջակցել Firebirds AI ընկերությանը էներգետիկայի բնագավառին առնչվող հարցերում և հանձնարարել էներգետիկ համակարգի ընկերություններին համագործակցել Firebirds AI ընկերության հետ՝ դիտարկելով Ընկերության առաջարկներին դրական արձագանքելու հնարավորությունները։

You may also like...